ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին .banks.am

ԱրարատԲանկը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովին՝ «Մասնավոր հատվածի կարողությունների զարգացում՝ կանանց հզորացման սկզբունքների (WEPs) իրականացման համար» խորագրով:Բանկից հայտնել են, որ WEPs-ի գրեթե բոլոր սկզբունքները բանկի գործունեության մաս են կազմել ծրագրին միանալուց դեռ տարիներ առաջ։ Աշխատաժողովին, որը համախմբել էր տարածաշրջանի բիզնեսի ներկայացուցիչներին, մասնակցել է Հայաստանի 7 առաջատար ընկերություն ֆինանսաբանկային, ներդրումային, ծառայությունների մատուցման, մարքեթինգային հետազոտությունների եւ այլ ոլորտներից։ Միջոցառման նպատակն էր զարգացնել մասնավոր հատվածի ներուժը՝ աշխատավայրում, շուկայում եւ համայնքում գենդերային հավասարության առաջխաղացմանը նպաստելու համար:Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը․ ի թիվս այլ սկզբունքների, նա ԱրարատԲանկի օրինակով խոսել է մասնավոր հատվածում ղեկավար պաշտոններում կանանց ներկայացվածության մասին՝ ներկայացնելով նաեւ վիճակագրական տվյալներ պետական հատվածի վերաբերյալ։ «Ինձ համար պարտավորեցնող էր WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին Հայաստանն ու ԱրարատԲանկը ներկայացնելը։ 2022թ․-ից ի վեր ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի Global Compact պայմանագրին եւ WEPs կանանց հզորացման սկզբունքներին՝ դառնալով WEPs նախաձեռնությանը միացած այդ տարվա առաջին ֆինանսական հաստատությունը: ԱրարատԲանկում արդեն կիրառվում էին այս ծրագրով սահմանված սկզբունքները, որոնք ուղենիշ են՝ ինչպես հավասարապես վերաբերվել կանանց եւ տղամարդկանց աշխատավայրում աշխատավարձի, առաջխաղացման եւ այլ առումներով: Հենց այդ պատճառով որոշում կայացվեց միանալ Կանանց հզորացման ծրագրին եւ կատարելագործել ներքին գործընթացները»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։«Կանանց հզորացման սկզբունքները (WEPs) Հայաստանի ձեռնարկությունների համար գործնական եւ համաշխարհային ճանաչում ունեցող շրջանակ են առաջարկում՝ գենդերային հավասարության առաջխաղացման եւ ավելի ներառական, կայուն աշխատավայրեր ստեղծելու համար: Այն իրավիճակում, երբ կանանց մասնակցությունը տնտեսական կյանքում դեռեւս անհավասար է, WEPs-ը օգնում է լցնել այդ բացը՝ խթանելով առաջնորդության հնարավորությունները, հավասար վարձատրությ

ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակ...

ունը եւ անվտանգ աշխատանքային միջավայրը: ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը Հայաստանում ակտիվորեն աջակցում է այս գործընթացներին՝ ներգրավելով մասնավոր հատվածը, քաջալերելով ընկերություններին դառնալ WEPs-ի ստորագրող կողմեր եւ տեխնիկական ուղեցույց տրամադրելով՝ այս սկզբունքները վերածելու չափելի գործողությունների, որոնք օգուտ են բերում ինչպես կանանց, այնպես էլ ձեռնարկությունների արդյունավետությանը», - նշել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զարուհի Տոնոյանը։«Մենք մեկնել էինք Թբիլիսի՝ փոխանակվելու կանանց տնտեսական հզորացման արդյունավետ մեխանիզմների կիրառման փորձով, ընդգծելու դրանց արդյունավետությունը բիզնեսի համար եւ ստեղծելու նոր գործարար կապեր։ Հատկապես կարեւոր էր, որ Հայաստանի պատվիրակությունն ի ցույց դրեց բովանդակալից եւ օրինակելի փորձառություններ, որոնց վառ օրինակն էր ԱրարատԲանկի զեկույցը։ Բանկում գենդերային հավասարությանն ուղղված գործողությունները ներառում են ոչ միայն հավասար եւ զարգացող միջավայրի ապահովում կազմակերպության ներսում՝ հստակ մշակված ներքին քաղաքականություններով, առողջապահական եւ սպորտային փաթեթներով, ճկուն աշխատանքային պայմաններով, խնամող կանանց համար կրճատված աշխատանքային օրերով եւ անձնական ու մասնագիտական զարգացման հստակ ուղիներով, այլեւ կազմակերպությունից դուրս՝ կանանց ձեռներեցության խթանման ծրագրերով, համայնքային ներգրավվածության նախաձեռնություններով եւ հանրության հետ շարունակական իրազեկման աշխատանքներով՝ կանանց տնտեսական մասնակցությունը խթանելու նպատակով»,- նշել է ՄԱԿ-ի WEPs խորհրդատու Նաիրա Մարգարյանը։Նշվում է, որ աշխատաժողովի ընթացքում հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչներն ուսումնասիրել են միջազգային լավագույն փորձը, մասնակցել ոլորտային քննարկումներին եւ մշակել գործողությունների ծրագրեր՝ WEPs սկզբունքների արդյունավետ իրականացման նպատակով: Միջոցառումը նաեւ հնարավորություն է տվել ստեղծել գործընկերային կապեր տարածաշրջանային գործընկերների հետ եւ խորացնել համագործակցությունը:ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակ...



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն