ՀՊՏՀ-ն եւ Ֆլորիդայի պետական համալսարանը հիմնեցին նորարարական ինկուբատոր .banks.am

ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ, ամերիկյան եւ հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության զարգացման շրջանակում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) եւ Ֆլորիդայի պետական համալսարանը 2025թ․ հուլիսի 1-ին մեկնարկեցին աննախադեպ մի նախագիծ, որի նպատակն է ԱՄՆ-ի առաջատար փորձի եւ գերազանցության հիման վրա խթանել STEM եւ սոցիալական ձեռնարկատիրության նորարարական կրթության զարգացումը Հայաստանում։Համագործակցության պաշտոնական մեկնարկի միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Ֆլորիդայի պետական համալսարանի Ջիմ Մորանի ձեռնարկատիրության դպրոցի դեկանի տեղակալ, պրոֆեսոր Էրիկ Լիգուորին, ինչպես նաեւ՝ հյուրեր ԱՄՆ-ից։ Միջոցառմանը տեղի ունեցավ ծրագրի շնորհանդեսը, որից հետո՝ երկու համալսարանների միջեւ միջազգային համագործակցության պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։ Նախաձեռնությունը ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Գրիգորյանը՝ կարեւորելով ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ ՀՊՏՀ-ում նորամուծական նախաձեռնության մեկնարկը եւ ընդգծելով․ «Այս ծրագիրն արտացոլում է մեր ընդհանուր հանձնառությունը՝ առաջ մղելու համատեղ նախաձեռնությունները՝ համադրելով ամերիկյան արժեքավոր փորձառությունը եւ հայկական ներուժը։ Մենք սկսում ենք վերափոխման մի գործընթաց՝ ոգեշնչելու նոր սերնդի ձեռնարկատերերին։ Մենք հավատում ենք, որ ձեռնարկատիրությունը միայն բիզնես հիմնելը չէ։ Այն սոցիալական առաջընթացի, աղքատության նվազեցման եւ համայնքների կայուն զարգացման հզոր գործիք է»։ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը իր ելույթում ընդգծեց․ «Ուրախ եմ աջակցել ԱՄՆ–Հայաստան ակադեմիական համագործակցության նոր էջի բացմանը՝ Ֆլորիդայի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջեւ այս կարեւոր գործընկերության մեկնարկով։ Մենք համատեղ ներդրումներ ենք կատարում այնպիսի հմտությունների ձեւավորման ուղղությամբ, որոնք կդառնան մեր երկու երկրների առաջընթացի եւ բարեկեցության շարժիչ ուժը»։Ֆլորիդայի պետական համալսարանի Ջիմ Մորանի ձեռնարկատիրության դպրոցի դեկանի տեղակալ, պրոֆեսոր Էրիկ Լիգուորին նշեց, որ իրենց առաքելությունն է կրթել եւ զարգացնել նոր սերնդի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք համակողմանի պատկերացում կունենան ձեռնարկատիրության էության եւ STEM ոլորտի ներուժի մասին։ Ծրագրի շրջանակում ՀՊՏՀ-ում հիմնվել է S212 STEM սոցիալական նորարարական ինկուբատոր։ Ամերիկյան փոր

ձի հիման վրա մշակված ձեռնարկատիրական կրթական ծրագրի իրականացմամբ նորաստեղծ ինկուբատորը կաջակցի ուսանողների ձեռնարկատիրական գաղափարների իրականացմանը՝ տրամադրելով անհրաժեշտ գիտելիք, գործիքակազմ եւ մենթորություն։ Ծրագրի շրջանակում ուսանողների համար կիրականացվեն ձեռնարկատիրության նոր դասընթացներ, կհզորացվեն դասախոսական եւ վարչական աշխատակազմերի կարողությունները եւ համատեղ կիրականացվի միջազգային ուսումնական COIL նախագիծը։
