🎥 Կրթամշակութային միջոցառումներ՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է ընթացիկ տարվա սոցիալական նշանակության միջոցառումների շարքը: Ծրագրի իրագործման ընթացքում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխա հնարավորություն կունենա այցելել երևանյան մշակութային օջախներ: Ծրագրի նպատակը երեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրության մեծացումն ու ազգային արժեքներին ծանոթացումն է: Ճանաչողական այցի առաջին հասցեն Մեծն Կոմիտասի թանգարան-ինստիտուտն էր: Ինտերակտիվ ծրագրերի միջոցով նրանք հ
նարավորություն են ունեցել ծանոթանալ ազգային նվագարաններին ու երաժշտական գործիքներից օգտվելու նրբություններին: Անմիջական այս միջավայրն ու կրթամշակութային ծրագիրը կարևոր քայլ են երեխաներին արվեստին մոտեցնելու համար: Միջոցառման ավարտին երեխաները նվեր ստացան նաև թեմատիկ գրքեր, ինչը լավ հնարավորություն է առավել մոտիկից ծանոթանալու Կոմիտասի ստեղծագործա
կան աշխարհին: