Հետախուզվողը ձերբակալվեց սահմանային անցակետում

Հունիսի 25-ին Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից հետախուզվող մի տղամարդ Բագրատաշենի անցակետով մուտք է գործելու Հայաստան:Նույն օրը` ժամը 21.05-ին, Բագրատաշենի անցակետում 28-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:Տղամարդը դատապարտվել էր բնակարան ապօրինի մուտք գործելով կատարած գողության համար: Ավելի ու

շ դատարանը որոշում էր կայացրել պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու և պատժի չկրած մասն ի կատար ածելու մասին, և անցած տարվա դեկտեմբերից նա գտնվում էր հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կա

րգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ