Ավելի քան 433 մլն դրամ՝ կրթական և մշակութային հաստատությունների բարելավման և գույքային հագեցվածության նպատակով

ՀՀ կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը 2025 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարել է վերաբաշխում՝ 433 մլն 428 հազար դրամի չափով՝ կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման նպատակով։ Մասնավորապես՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության, ուսումնասիրությունների, չափագրությունների համար կհատկացվի 5,2 մլն դրամ, որով նախատեսվում է իրականացնել՝ Մի շարք կառույցների շինարարական աշխատանքների համար կհատկացվի 392, 5 մլն դրամ, որով նախատեսվում է իրականացնել՝ Բյուջետային հատկացման շրջանակում անհրաժեշտ գույք ձեռք կբերվի նաև Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի, Երևանի թիվ 91, Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51, Մարտունու Մ․ Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցների, Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի համար:



ԼՐԱՀՈՍ