🎥 Ակբա բանկ. Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ .banks.am

Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ Գորիսի «Հաղթանակ» զբոսայգում կառուցվել է ժամանակակից ստանդարտներին համապատասխան մարզահրապարակ։ (Ամուր առողջություն եւ բարեկեցություն) եւ (Անհավասարությունների կրճատում) նպատակներին։Մարզահրապարակի նախագծման եւ կառուցման համար որպես գործընկեր ընտրվել է Street Workout ֆեդերացիան։Ծրագիրն իրականացվել է Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձեւավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին՝ հասարակության համար կայուն եւ հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով։  «Որոշեցինք Շիրակի Գյումրի, Լոռու Սպիտակ եւ Սյունիքի Գորիս քաղաքներում հիմնել մարզահրապարակներ։ Այս մարզահրապարակն ամենամեծն է, քանի որ այստեղ ունենք նաեւ ֆուտբոլի ու բասկետբոլի դաշտ: Համայնքների համաչափ զարգացման տեսանկյունից համայնքներում իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը  Ակբա բանկի  համար շատ կարեւոր են։ Նշված համայնքներում, ով կցանկանա զբաղվել սպորտով, կունենա մշտական վայր, որտեղ կկարողանա մարզվել ու մյուսներին էլ օրինակով ցույց տալ, թե որքան լավ է առողջ ապրելը»,- ասել է Ակբա բանկի Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարեկ Ասատրյ

🎥 Ակբա բանկ. Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ...

անը։ «Համայնքում պատանիները, աղջիկները հետաքրքրված են առողջ ապրելակերպով եւ ֆիզիկապես ամուր եւ ուժեղ լինելու հեռանկարով։ Նման նախաձեռնությունները կարեւոր են, որպեսզի սահմանին ապրող պատանիներն ու աղջիկները հոգով եւ մարմնով առողջ լինեն»,- նշել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։«Նման մարզահրապարակները դաստիարակչական բնույթ ունեն երեխաների ու երիտասարդների կյանքում։ Շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր երեխա ու երիտասարդ  փոքր տարիքից սպորտին հասանելիություն ունենա: Նման մեծ մարզահրապարակները հնարավորություն են տալիս ոչ միայն սպորտով զբաղվել, այլեւ առողջ ժամանց անցկացնել»,- նշել է Street Workout ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

🎥 Ակբա բանկ. Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ...



ԼՐԱՀՈՍ