Հունիսմեկյան տոն եւ ժպիտներ․ ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին .banks.am

ԱրարատԲանկի աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահը, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, համերգասրահի հարակից տարածքում կազմակերպել էր տոնական ժամանցային միջոցառում, որի ընթացքում դերասան-խաղավարների միջոցով երեխաների համար ջերմ միջավայր էր ստեղծվել՝ ազգային, ինտերակտիվ խաղեր, կավճանկարչություն, հյուրասիրություն։«Երեխաները ԱրարատԲանկի հոգածության տակ են ոչ միայն հունիս 1-ին։ Բանկը ողջ տարի կարեւոր ներդրումներ է իրականացրել հենց երեխաներին ուղղված կրթական եւ առողջապահական ծրագրերում, եւ այսօր պարզապես ուզում ենք տոն նվիրել երեխաներին, նրանց օրը լցնել ժպիտով եւ սիրով»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։ «Միջոցառումն իրականություն դարձավ ԱրարատԲանկի աջակցության շնորհիվ, ինչի համար շնորհակալ ենք։ Արդեն հինգերորդ տարին իրականացվող միջոցառմանն այս տարի մասնակցում են ինչպես խոցելի խմբերի, այնպես էլ Արցախից տեղահանված, զոհված զինծառայողների ընտանիքների շուրջ 200 երեխաներ Երեւանից եւ մարզերից»,- ասել է «Արամ Խաչատրյան» համերգասրահի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն Ալինա Ենգոյանը։ «Չափազանց կարեւոր են մեզ համար այն համագործակցությունները, որոնք երեխաներին են ուղղված, որովհետեւ խոցելի խմբերի երեխաները պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում․ դա ոչ միայն բարի գործն է կամ կամավորականությունը, այլեւ այ

ն օրինակը, որ երեխաները պետք է կարողանան ճիշտ եւ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով կյանք ունենալ»,- նշել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ  իրավապաշտպան Նարե Արամյանը։ ԱրարատԲանկից հայտնել են, որ երեխաները բացօթյա միջոցառումից հետո մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «ՄուլտՖԻԼ» խորագրով համերգին, որի ընթացքում մուլտֆիլմերի դիտումը զուգակցվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչող երաժշտությամբ։ Կատարվել են հայտնի եւ սիրված ստեղծագործություններից հատվածներ՝ Չայկովսկու «Շչելկունչիկ» սյուիտից, Կլաուս Բադելտի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից, Հանս Ցիմմերի Փախուստ կենդանաբանական այգուց «Մադագասկար» եւ այլ ստեղծագործություններ։««Եկեք միասին օրը դարձնենք հեքիաթ»․ ԱրարատԲանկի ուղերձն էր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, առջեւում նոր ծրագրերն ու նախաձեռնություններն են՝ փոքրիկներին արժանավայել եւ բարեկեցիկ կյանք ապահովելու տեսլականով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն