«Այուշ» կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հնարավորություն

Հնդկաստանի մշակութային կապերի խորհուրդը (ICCR) հայտարարում է «Այուշ» կրթաթոշակային ծրագրի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության մեկնարկի մասին: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու հնդկական ավանդական բժշկության տարբեր ճյուղեր (այուրվեդա, յոգա, նանի,
սիդդհա, հոմեոպաթիա): Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2025թ. հունիսի 8-ն է: Դեպի Հնդկաստան և հակառակ ուղղությամբ ավիատոմսը, ինչպես նաև կրթաթոշակը և կեցության ապահովման ծախսերը նախատեսված են ծրագրով։ Դիմելու ընթացակարգի վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ կից ներկայացվող ուղեցույցից և Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի պաշտոնական կ
այքից՝ www.iccr.gov.in։