ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները

Մայիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները։ Խորհրդակցությունների ընթացքում ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը, անդրադարձել առաջնահերթ ոլորտներին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը հանգամանորեն անդրադարձել են նաև նախորդ խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ամփոփել են համագործակցության

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թ...

ծրագրի իրականացման արդյունքները։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։ Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու ՄԹ պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիստոֆեր Քին ստորագրել են համագործակցության 2025-2026 թվականների ծրագիրը։

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թ...



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ