Հաստատվել են մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները
Կառավարությունը հաստատել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները: Նոր կարգավորումը նպատակ ունի խթանել մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության ոլորտի բարեփոխումները: Ըստ հաստատված կարգի՝ ՀՀ-ում գործող մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող պետական և մասնավոր կազմակերպությունները կանցնեն հավատարմագրման գործընթաց: Փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները կհավատարմագրվեն՝ հինգ տարի ժամ
կետով վերահավատարմագրման իրավունքով, և կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից: Ակնկալվում է, որ կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, հնարավորինս կբացառվի խախտումներով ու թերություններով փորձագիտական եզրակացությունների ներկայացումը լիազորված պետական մարմին` նպաստելով մշակութային արժեքների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունների արդյունավետության բարելավմանը: Հավելենք, որ «Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշումն ընդունվել է ՀՀ կառավարությունը 2025 թվականի մայիսի 29-ի նի
ստում, ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: