Մալաթիայի բաժնի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում մայիսի 14-ին հաղորդում էր ստացվել, որ Անդրանիկի փողոցում գտնվող հացի արտադրամասի դրամարկղից փող են գողացել:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 47-ամյա տղամարդը:Մայիսի 21-ին 47-ամյա տղամարդը Երևանի Բաբաջանյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող

ը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ