Գավառում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը

Հունիսի 21-22-ը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը: Գավառը կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր: Մի քանի գոտուց բաղկացած տաղավարներում արհեստավորները կցուցադրեն հայկական և այլ ազգերի արհեստագործությունը, հուշանվերային արտադրանքը: Այցելուները

կմասնակցեն վարպետաց դասերին, հնարավորություն կունենան ծանոթանալու ազգային խոհանոցի բազմազանությանն ու առանձնահատկություններին: Նախատեսվում է իրականացնել ազգային խոհանոցին առնչվող տարաբնույթ ցուցադրություններ և մրցույթներ: Փառատոնը կդառնա ՀՀ համայնքերում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանը նպաստող կարևոր հարթակ, կընդլայնվի համայնքային մասնակցությունը, ոլորտի անհատ վարպետների և կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային մշակութային համագործակցությունը:



ԼՐԱՀՈՍ