Կանխվել է ինքնասպանությունը, բացահայտվել՝ սպանություն
Մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝
երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը։Քրեական, համայնքային ոստիկաններն ու փրկարարները Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 22-ամյա երիտասարդի հոր՝ 1960 թվականին ծնված Գրիգորի Գրիգորյանի դին՝ նախնական տվյալներով կտրած-ծակած վնասվածքներով։ Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ։Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։