Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը: Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 10.06.2025 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու» 13.06.2025 թ.
- «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն) 17.06.2025 թ. - «Մաթեմատիկա» 20.06.2025 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն» 24.06.2025 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» 27.06.2025 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 46 քննական կենտրոնների ցանկը՝ 17-ը՝ Երևանում և 29-ը՝ մարզերում։ Քննական կենտրոնների ցանկը՝ https://tinyurl.com/2fpubwca