Հայաստանում շահագործման է հանձնվել առաջին խոշոր արդյունաբերական արեւային էլեկտրակայանը .banks.am
Գեղարքունիքի մարզում շահագործման է հանձնվել առաջին խոշոր արդյունաբերական արեւային էլեկտրակայանը՝ «Մասրիկ-1»-ը:Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ) հատնել են, որ արեւային էլեկտրակայանի ն
ախագծային հզորությունը 55 Մվտ է, իսկ տարեկան էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ շուրջ 24 միլիոն կՎտ/ժ։ՀԾԿՀ-ի ընդունած որոշումներով «ԷֆԱրՎի Մասրիկ» ընկերության «Մասրիկ-1» արեւային կայանը անցել է էլեկտրական էներգիայի արտադրության փուլ եւ ստացել սակագին։ ««Մասրիկ-1»-ը ոչ միայն կարեւոր ներդրում է էներգետիկ ոլորտում, այլեւ Հայաստանի՝ վերականգնվող եւ մաքուր էներգիայ
ի աղբյուրների զարգացման առանցքային բաղադրիչն է»,- ասվում է հաղորդագրությունում: