Ֆլիկը պատմել է՝ Բարսան ինչպես է վերադարձել խաղին Մբապեի գոլից հետո .armsport.am

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում (5:2) և բացատրել, թե ինչպես է կատալոնացիներին հաջողվեցլ հաղթանակ տանել՝ չնայած մադրիդցիների հարձակվող Կիլիան Մբապեի՝ խաղի 5-րդ րոպեին խփած գոլին:  «Երբ խաղում ես «Ռեալի» դեմ, կարող ես գոլ բաց թողնել, դա խնդիր չէ։

Գլխավորը հանգստություն պահպանելն է և խաղալ այնպես, ինչպես նախկինում: Մենք դա արեցինք, և դա զարմանալի ստացվեց»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։ Հիշեցնենք, որ կատալոնական թիմը գերմանացի մասնագետի գլխավորությամբ նվաճել է իր առաջին տիտղոսը:

«Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթի ամենատիտղոսակիր ակումբն է։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն