Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդին պարեկները բռնել ու ձերբակալել են
Ապրիլի 7-ին պարեկային ծառայողները Երևանի Թամանցիների փողոցում նկատել են 21-ամյա Վ․Ս․-ին, որի մոտ եղել է 2 բջջային հեռախոս։ Նույն պահին նրանց է մոտեցել անցորդներից մեկն ու հայտնել, որ բջջային հեռախոսը պատկանում է իրեն։ Երկուսն էլ տեղափոխվել են Շենգավիթի բաժին։Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Վ․Ս․-ն և նրա հետ մեկ այլ քաղաքացի հափշտակել են անցորդի բջջային հեռախոսն ու
փորձել փախչել։Տուժողից ընդունվել է հաղորդում։Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակությունը կատարած մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։Օտարերկրացին, Վ․Ս․-ն և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։