Աշխատավարձի վճարումը աշխատողի մահվան դեպքում․ իրազեկում Iravaban.net

ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 197-ը սահմանում է աշխատավարձի վճարումը՝ աշխատողի մահվան դեպքում։

Աշխատողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ վճարվում են մահացածի ընտանիքի անդամին` մահվան վկայականը և ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող անհրաժեշտ այլ փաստաթղթեր անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ներկայացնելու դեպքում:

Վճարումները կատարվում են նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` աշխատանքային երեք օրվա ընթացքում: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ