2025-ի հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4․1%-ով .banks.am

2025թ. հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 4․1%-ով, իսկ 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ ցուցանիշն ավելացել է 1.5%-ով: Վիճակագրական կոմիտեի հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2025թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 19.4%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 12.2%-ով։Առևտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 7.8%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առևտրի 12.4%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությ
ունն ավելացել է 6.9%-ով:Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2.1%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2.2%-ով:Արտաքին առևտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 52%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 59․7%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 45.8%-ով:Աննա Այվազյան