Ոստիկանները 59-ամյա տղամարդուն ձերբակալեցին հանցանքի պահին

Մարտի 20-ին, ժամը 14.35-ին, ՆԳՆ

ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած Երևան քաղաքի բնակիչը հայտնել է, որ Կոտայքի մարզում գտնվող իր տուն այդ պահին օտար մարդ է մտել:Քրեական ոստիկանության Կոտայքի մարզի և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները մեկնել են դեպքի վայր, որտեղ հանցանք կատ

արելու պահին հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն են տեղափոխել Նոր Հաճնի բնակիչ 59-ամյա տղամարդուն:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նաիրիի քննչական բաժին:



ԼՐԱՀՈՍ