Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են իրեղեն ապացույցներ. Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը

Մարտի 15-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ կորել է դրամապանակը, որում եղած բանկային քարտով գնումներ են կատարել:Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ ստացվել են տեղեկություններ, որ նշված արարքը կատարել է Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի բնակիչ 39-ամյա մի տղամարդ:Մարտի 19-ի առավոտյան ժամը 8.20-ին, գողություն կատարելու կասկածանքով, նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տուժած քաղաքացու անվամբ փաստաթղթեր:39-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին: ` Ծանուցո

ւմ. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ