Ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքն են բացահայտել

Մարտի 12-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Գետափ գյուղի 13-րդ փողոցում գտնվող՝ իրեն պատկանող ոչ բնակելի կիսակառույցի պատուհանը բացել ու գողացել են օդորակիչներ և շինարարական գործիքներ՝ պատճառելով 400 հազար դրամի վնաս:Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։Մարտի 19-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Հրազդան քաղաքի բնակիչ 35-ամյա երիտասարդը: Նա հրավիրվել է բաժին, որտեղ հայտնել է, որ գողությունը կատար

ել է մարտի 7-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, իսկ գողոնը իր կողմից շահագործվող «ԳԱԶ 3035»-ով տեղափոխել է իր առանձնատան պատշգամբ և պատրաստ է ներկայացնել:Հրազդանցի 35-ամյա երիտասարդը ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ