Նոր կարգավորումներ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարվել է Լուսինե Բադալյանը: Առաջադրվել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը: Հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում Հռիփսիմե Հունանյանն ընտրվել է այդ պաշտոնում: Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ,,Անձի ֆունկցիոնալության գնահատման մասինե օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասինե եւ ,Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասինե օրենսդրական լրամշակված փաթեթը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքներ
ի համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի տեղեկացմամբ փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է կարգավորում առ այն, որ անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, սակայն, վերոգրյալից բացի, որեւէ այլ կարգավորում, այդ թվում՝ վերահսկողության իրականացման գործիքակազմի եւ ընթացակարգի վերաբերյալ, նախատեսված չէ: Ըստ այդմ՝ փաթեթով առաջարկվում են մի շարք կարգավորումներ, որոնց ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել պատշաճ վերահսկողություն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված իրավասու մարմինների, կազմակերպությունների, հանձնաժողովների եւ ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) նկատմամբ: «Մենք հաճախ արձանագրում ենք, որ փորձաքննության գնում են մեր այնպիսի քաղաքացիներ, որոնք չունեն անձի ֆունկցիոնալության խափանման աստիճան: Այսինքն՝ ուզում են ստանալ հաշմանդամության կարգ, որը իրենց չի հասնում, եւ մեր բուժաշխատողներն էլ նպաստում են այդ գործընթացին: Եվ հիմա մենք ուզում ենք, որ մեր բուժաշխատողներն իմանան, որ եթե նրանք շարունակաբար, կրկնվող, տարեկան առնվազն երեք անգամ նման բան անեն, եւ տեսչական մարմինը բացահայտի, որ բուժաշխատողը, կարգերը խախտելով, ինչ-որ բանի դիմաց կամ հենց այնպես, քաղաքացուն ուղարկի կարգ ստանալու, ապա տեսչական մարմինը դիմելու է Առողջապահության նախարարություն: Նախարարությունն էլ նորից քննելու է, եւ եթե լինեն հիմքեր, ապա հնարավոր է՝ իրականացնի բուժաշխատողի անհատական լիցենզիայի կասեցում: Չարամտորեն չուղարկելն էլ կարող է դիտվել խախտում»,-նախաձեռնության կարգավորումները հանրամատչելի պարզաբանել է հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը: «Կարծում եմ՝ սա շատ կարեւոր նախաձեռնություն է»,- հավելել է նա: Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: