ԿԲ նախագահ. Տեղաբաշխված եվրապարտատոմսերի թողարկումը ճիշտ գործարք է .banks.am

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ ՀՀ-ի կողմից տեղաբաշխված եվրապարտատոմսերի թողարկումը «ճիշտ գործարք է»: 17.03.2025 | 12:42 «Ինչ վերաբերում է եվրապարտատոմսերի 7.1% եկամտաբերությանը, ապա գոյություն ունի ռիսկից զատ տոկոսադրույք: Օրինակ, ԱՄՆ-ի

նույն 10 տարի ժամկետակայնությամբ պարտատոմսերի եկամտաբերությունը 4.3%-ին մոտ է: Այսինքն՝ ամերիկյան պետությունը 10 տարվա պարտքը շուկայից վերցնում է տարեկան 4.3%-ով, Հայաստանի կառավարությունն այդ պարտքը վերցնում է 7.1%-ով, տարբերությունը 2.8% է, որը վերջին ժամանակահատվածում սպրեդի դիտված նորմալ չափն է»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահը:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն