Ադրբեջանը 2024-ին ներգրավել է $7 մլրդ ուղղակի օտարերկրյա ներդրումներ .banks.am

2024 թվականին ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը Ադրբեջանի տնտեսության մեջ կազմել է $7 միլիարդ 46 միլիոն: Ինչպես հայտնում է Ազերթաջը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի վիճակա
գրական վարչության տնօրեն Սամիր Նասիրովը՝ ներկայացնելով 2024 թվականի վճարային հաշվեկշիռը։Նասիրովը նաեւ հայտնել է, որ 2024 թվականին Ադրբեջանը $1 միլիարդ 762 միլիոնի ներդրումներ է կատարել արտասահմանում։