Քննարկվել է Հայաստանում «Wizz Air»-ի գործունեության ընդլայնման հնարավորությունը .banks.am

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Wizz Air» ընկերության կոմերցիոն եւ գործառնական գլխավոր տնօրեն Մայքլ Դելեհանթի գլխավորած պատվիրակությանը:Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ հանդիպմանը Մհեր Գրիգորյանը կարեւորել է ընկերության գործունեությունը Հայաստանում՝ «ընդգծել
ով դրա նշանակությունը զբոսաշրջության եւ մարդկանց շարժունակության ակտիվացման տեսանկյունից»:«Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Wizz Air» ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները՝ ինչպես Երեւանի «Զվարթնոց» միջազգային, այնպես էլ Գյումրի քաղաքի վերանորոգված օդանավակայանների միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում: