ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում .Բիզնես 24

ԱրարատԲանկը ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստորագրեցին 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ ուղղված կանաչ նախաձեռնությունների և մրցունակության խթանմանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրամիության (ԵՄ), Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) և Կլիմայական նախաձեռնությունների հիմնադրամի (ԿՆՀ) գործընկերությամբ։ ԱրարատԲանկը ֆինանսական միջոցները կուղղի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)՝ նպատակ ունենալով խթանել մասնավոր հատվածի անցումը դեպի մրցունակ, ցածր ածխածնային և կլիմայակայուն գործելակերպ։
Ֆինանսավորման փաթեթը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից՝ 5 միլիոն ԱՄՆ դոլար՝ «ԵՄ-ն բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակներում 5 միլիոն ԱՄՆ դոլար՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (ԿՏՖԾ) շրջանակներում «ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում վարկառուները կստանան ԵՄ դրամաշնորհներ և անվճար միջազգային խորհրդատվական ծառայություններ։ Ֆինանսավորման առնվազն 70%-ը նախատեսված է կանաչ տեխնոլոգիաների համար, իսկ 30%-ը՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար։ Ծրագիրը ներառում է նաև հատուկ բաղադրիչ՝ ուղղված 2020-2023 թվականներին տեղահանված հայերի աջակցությանը։
ՎԶԵԲ-ը խրախուսական դրամաշնորհներ կտրամադրի ինչպես տեղահանված անձանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին, այնպես էլ նրանց աշխատանքով ապահովող ընկերություններին։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։