«Մի դրամի ուժի» մարտ ամսվա շահառուն Հերոսների վերականգնողական քաղաքն է .banks.am

4.664.972 դրամ․ սա մի դրամի ուժի փետրվար ամսվա արդյունքն է, որն ուղղվել է «ՔայլՏեք» ընկերության տեղաշարժի մատչելի լուծումներ առաջարկող նոր ծրագրին։ Շնորհիվ նոր սարքավորումների հաշմանդամություն ունեցող 8 շահառու այսուհետ կունենա հնարավորություն հեշտությամբ բարձրանալ եւ իջնել ցանկացած աստիճանասանդուղքով։ IDBank եւ Idram ընկերություններից հայտնում են, որ մարտին հավաքված մի դրամներն ուղղվելու են «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնին, որի նպատակն է ապահովել պատերազմի մասնակից անձանց եւ նրանց ընտանիքների անդամների հոգեկան եւ սոցիալական վերականգնումն ու բարելավումը։«Պատերազմից հետո մեր հասարակությունը մեծ ցնցումներ ապրեց, եւ տեղի ունեցածի հետ համակերպվելը հատկապես դժվար էր ռազմադաշտից վերադարձածների համար։ Մեր տղաների ու նրանց հարազատների հոգեկան առողջության վերականգնման նպատակով գործող այս կենտրոնը ճիշտ ժամանակին ստեղծվեց։ Վստահ ենք, որ անելիքների մեծ մասը դեռ առջեւում է, ու մենք ականատեսն ենք լինելու կենտրոնի շնորհիվ կյանքին լավատեսորեն նայող մեր հերոսների նոր հաջողություններին»,- ասել է Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվու

թյան ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:«Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հիմնադիր Սուրեն Արեենցը նշել է, որ «Մի դրամի ուժի» հետ սա երկրորդ համագործակցությունն է․ 2023-ին եւս IDBank եւ Idram ընկերությունների հետ միասին կենտրոնն ապահովել է տղաների վերականգնողական մի շարք թերապիաներ:«Բայց այստեղ ոչ միայն ֆինանսական աջակցությունն է կարեւոր, այլ հենց այն խորհուրդը, որ «Մի դրամի ուժն» է կրում․ այո, հնարավոր է անել մեծ գործեր ընդամենը մեկ դրամով, եթե այդ մեկ դրամները մեկտեղվում են։ Սա միանշանակ հավատ ու հույս է ներշնչում»,- ասել է Սուրեն Արեենցը։   «Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար հարկավոր է վճարումները կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով. յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:



ԼՐԱՀՈՍ