ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական աճը մոտեցել է հավասարակշռված դինամիկային .banks.am

Հայաստանում տնտեսական աճը մոտեցել է հավասարակշռված դինամիկային: Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մա
կրոտնտեսական զեկույցի վերջին թողարկման մեջ: Զեկույցում նշվում է, որ մինչեւ 2024 թվականի վերջ Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 5,9%-ով։«Աճի կայուն բարձր տեմպերը պահպանվել են մինչեւ 2025 թվականի սկիզբը՝ պայմանավորված սպառողական մեծ պահանջարկով եւ ներդրումների ընդլայնմամբ:Հայաստանը գնանկումից դուրս էր եկել 2024 թվականին, իսկ 2025
թվականի փետրվարին գների դինամիկան վերադարձավ թիրախային դիապազոն, ինչին նպաստել էր Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետեւողական նվազումը»,- ասվում է ԵԱԶԲ փաստաթղթում։