ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման տարբեր ոլորտներում առկա է արդյունավետ համագործակցության ծրագրեր, որոնք ցույց են տալիս գործընկերության որակն ու իրացվելիք ներուժը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ բարձրագույն կրթության և գիտության բնագավառում «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում փոխգործակցության հնարավորություններին: Նախարարը կարևորել է, որ կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը շեշտադրվել է նաև երկու երկրների միջև կնքված ռազմավարական գործընկերության փաստաթղթում: Ժաննա Անդրեասյանը նաև նշել է ամերիկահայ հեղինակավոր գիտնականների ցանցի հետ ակտիվ համագործակցությունն ու միասնական ջանքերի ներդրումը՝

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան...

համատեղ աշխատանքների իրականացման համար: Ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջազգային մի շարք հեղինակավոր բուհերի հետ համագործակցությամբ ընթացող այս խոշոր նախագծի արդյունավետ իրականացման առումով հայկական կողմը կարևորում է նաև ամերիկյան բուհերի հետ գործընկերությունն ու ամերիկյան լավագույն փորձի կիրառումը: Դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով, որ Հայաստանի հետ հարաբերություններում կրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացումն առանձնակի կարևորություն ունի: Դեսպանը մասնավորապես նշել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը կարող է լավագույնս նպաստել համագործակցության ընդլայնմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (NSF) հետ համագործակցությանը, հայ և ամերիկացի գիտնականների միջև կապերի ընդլայնմանն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված աշխատանքներին, մասնավորապես՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ԱՄՆ կառավարության դրամաշնորհային աջակցությամբ իրականացվող ծրագրին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան...



ԼՐԱՀՈՍ