Մոնցայում մեկնաբանել են Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին շշուկները .armsport.am

«Մոնցայի» գլխավոր տնօրեն Ադրիանո Գալիանին Euro-Futbol.Ru-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե արդյոք ակումբը ստացե՞լ է «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին ձեռք բերելու առաջարկներ։ «Մեզ առաջարկե՞լ են Թիկնիզյանին. Ոչ, նման բան տեղի չի ունեցել»,- ասել է Գալիանին: Հայ ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ից տեղափոխվելուց հետո 2021 թվականի օգոստոսից հանդես է գալիս «Լոկոմոտիվում»։
Երկաթուղայինների կազմում անցկացրած 112 խաղում պաշտպանը խփել է 16 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։ Ակումբի աշխատանքային պայմանագիրը պաշտպանի հետ ավարտվում է 2026 թվականի հունիսի 30-ին։ Թիկնիզյանի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, գնահատվում է 6,5 մլն եվրո։
«Մոնցան» 15 տուրից հետո Իտալիայի առաջնության (Սերիա Ա) աղյուսակում զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ տեղը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։