ԱրարատԲանկը եւ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ամրապնդում են համագործակցությունը .banks.am

2024 թվականին ԱրարատԲանկի աջակցությունն «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին նպաստել է հիմնադրամի առաքելության իրականացմանը՝ երիտասարդների համար ստեղծելով կրթական նոր հնարավորություններ:«ԱրարատԲանկի համագործակցությունը «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հետ սոցիալական պատասխանատվության ռազմավարության կարեւոր մասն է: Մենք հավատում ենք, որ կրթության մեջ ներդրումները երկարաժամկետ ազդեցություն են ունենում ոչ միայն անհատների, այլեւ՝ ամբողջ հասարակության վրա», - ասել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը:«Տեսնել Հայաստանի ապագան՝ տիեզերական ապագան․․․ սա թերեւս այսօրվա տագնապալից առօրեականության մեջ ամենադժվար խնդիրներից մեկն է։ Ապագան կանգնած է գիտելիքահեն սերունդ ունենալու եւ կրթելու բարդ խնդրի առջեւ։ Կրել սերունդների առջեւ պատասխանատվությունը միայնակ հնարավոր չէ։ ԱրարատԲանկը եւ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը, իրականացնելով այս կրթական ծրագրերը, թիկունք են կանգնում մեր երիտասարդներին՝ իրականացնելու իրենց մասնագիտական երազանքները տիեզերական գիտաինժեներական ոլորտում»,- նշել է «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հիմնադիր, տնօրեն Մհեր Մեհրաբյանը։«Երիտասարդների կրթության եւ մասնագիտական աճի խթանումն առաջնահերթ է բանկի համար: «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հետ մեր համագործակցությունը թույլ է տալիս նպաստել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը եւ երիտասարդների համար ստեղծել իրական հնարավորություններ», - ասել է ԱրարատԲանկի Խորհրդի անդամ Նարե

ԱրարատԲանկը եւ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ամրա...

կ Բեգլարյանը: Նշվում է, որ հիմնադրամը մշակել է յուրահատուկ կրթական համակարգ, որն առաջարկում է անվճար, կարճաժամկետ տեխնիկական դասընթացներ՝ աերոտիեզերական եւ ՏՏ ոլորտների համար մասնագետներ պատրաստելու նպատակով: 2024 թվականի ծրագրերի ցանկն ընդգրկում էր նաեւ 3D մոդելավորումն (SolidWorks) ու վեբ ծրագրավորումը։ Ծրագրերին մասնակցել է ավելի քան 350 ուսանող։Դասընթացները հատկապես հասանելի են մարզաբնակ երիտասարդների եւ Արցախից տեղահանված հայրենակիցների համար: Հիմնադրամն ունի ժամանակակից ուսումնական հարմարություններ, ներառյալ համակարգչային եւ աերոտիեզերական ինժեներության լաբորատորիաներ:«Այս համագործակցությունը վկայում է ԱրարատԲանկի՝ կրթության եւ տեխնոլոգիական զարգացման ոլորտում ունեցած հետեւողական ներդրման մասին»,- ասվում է հաղորդագրությունում:

ԱրարատԲանկը եւ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ամրա...



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ