Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականացման համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագրի իրականացման շրջանակում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր: Մրցույթին մասնակցելու համար կազմակերպությունը պետք է բավարարի ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N1027-Լ որոշմամբ սահմանված հետևյալ նվազագույն որակավորման չափանիշներին, մասնավորապես. Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով մինչև 2025 թ. մարտի 13-ը՝ ժամը 10:00-ը: Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի ամփոփիչ նիստում` հանձնաժողովի անդամների կող
մից ներկայացված գնահատման թերթիկների հիման վրա: Համաձայն ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագրի՝ լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցում իրականացվում է 2 տարիքային խմբերի համար՝ 3-ական խմբով: 1-ին խմբում ընդգրկվում են 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները, 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը: Ուսուցումը կանցկացվի շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ: Ծրագրի տևողությունը 1 տարի է՝ 9 ամիս անընդմեջ տևողությամբ: Մարզումների իրականացման ժամանակահատվածը կորոշվի լողավազանի ղեկավարության հայեցողությամբ: