🎥 Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ
Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում Քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի չորս հասցեներում։Հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրանյութեր։ Չորս անձ ձերբակալվել է։Նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է։ `Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։