🎥 Կոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն կատարելու 22 դեպք

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ 42 և 47 տարեկան երկու տղամարդիկ կատարում են բնակարանային գողություններ։Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց և նախապատրաստական որոշակի գործողություններից հետո իրացվեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ։Փետրվարի 27-ին՝ կեսգիշերից քիչ անց, հերթական բնակարանային գողությունը կատարելուց հետո Հրազդանի Չարենցի փողոցում տղամարդիկ ձերբակալվեցին և իրենց վարած «Ռենո» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Կոտայքի մարզային վարչություն։ Հատուկ պահպանվող տարածքում մեքենան կնիքվեց։Երկուսն էլ կազմված փաստաթղթերով ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։Տղամարդիկ խոստովանեցին իրենց կատարած բնակարանային գողության 22 դրվագ։Պարզվեցին նաև գողոնը պահելու վայրերը, իսկ վերջին դրվագով Հրազդանի Մաքրավան թաղամասում գողացվածը հայտնաբերվել է «Ռենո» մակնիշի մեքենայում։Պարզվել է, որ տղամարդիկ գողություններ են կատարել ոչ միայն Կոտայքի մարզում, մասնավորապես՝ Հրազդան քաղաքում, Չարենցավանում, Աղավնաձորում, Առինջում, այլև Գեղարքունիքում՝ Լճափ, Չկալովկա և Նորաշեն գյուղերում։ Տարել ե

ն կենցաղային իրեր, էլեկտրական սարքեր ու տարբեր գործիքներ, խմիչք և այլն։Դատարանի որոշմամբ երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանքը։Նախաքննությունը շարունակվում է։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ