Երևանում մեկնարկում է նոր կարևոր նախագծի՝ «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» -ի ստեղծումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ միասին ներկա է գտնվել «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր»-ի (EUCC) հիմնարկեքի արարողությանը։ Այն կառուցվում է Երևանի Հրազդանի կիրճի մոտակայքում գործող Թումո կենտրոնի անմիջական հարևանությամբ՝ 18.000 մ² ընդհանուր մակերես զբաղեցնող տարածքում:  Նախագիծը մշակել է միջազգային ճանաչում ունեցող MVRDV ընկերությունը՝ առաջարկելով ժամանակակից, բաց և ապագային միտված միջավայր։ Համալիրի նպատակը Հայաստանում նոր սերնդի կրթական և տեխնոլոգիական կենտրոն ձևավորելն է, որտեղ մեկ միասնական հարթակում կհամադրվեն ակադեմիական գիտելի

քը, կիրառական ինժեներությունը և մասնավոր հատվածի պահանջարկը։  Այս նախագիծը կարևոր ներդրում է կրթության, գիտության և նորարարության զարգացման գործում՝ նպաստելով մրցունակ մասնագետների ձևավորմանը։ Երևանը շարունակում է զարգանալ որպես գիտելիքի, ստեղծարարության և տեխնոլոգիական առաջընթացի կենտրոն։ 



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ