🎥 Արմավիրի քրեական ոստիկանները Նալբանդյան գյուղի բնակչի տանը հայտնաբերել են 4 կգ 166 գրամ մարիխուանա
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին տվյալներ՝ խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ։ Հետագա լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից և տեղեկությունը ճշտելուց հետո քրեական ոստիկանները փետրվարի 17-ին անցան իրացման աշխատանքին։ժամը 22.20-ին քրեական ոստիկանները Հայկավան-Նոր Արտագերս ավտոճանապարհին նախ ձերբակալեցին Հայկավան գյուղի երեք բնակչի և նրանցից մեկի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն։Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդի՝ 32-ամյա հ
այկավանցի տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթ՝ վեց գրամ դեղնականաչավուն զանգվածով։Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Նաև հիմնավորվեց ոստիկանների տեղեկությունը, որ հայկավանցին թմրանյութը ձեռք է բերել Նալբանդյան գյուղի մի բնակչից։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: