Մեքենայից խոշոր գումար գողացած երիտասարդը ներկայացել է ոստիկանություն և ներկայացրել գողոնը

Փետրվարի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Լենինգրադյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ փետրվարի 16-ի ժամը 23-ից փետրվարի 17-ի ժամը 8.40-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի կողային ապակին և գողացել մեկուկես միլիոն դրամ և 100 հազար ռուբլի։Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է մեքենայատիրոջ մտերիմը՝ Դանիել Վարուժանի փողոցի բնակիչ 26-ամյա երիտասարդը: Նա բացատրական աշխ

ատանքի շնորհիվ ներկայացել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, խոստովանել արարքը և ներկայացրել գողոնը։Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Սպորտ