Հակոբ Արշակյանը հանդիպել է բջջային կապի օպերատորների ղեկավարներին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 17-ին հանդիպել է ՀՀ հանրային շարժական բջջային կապի օպերատորների ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ Վահե Ղալումյանը եւ Սիսակ Գաբրիելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, ԲՏԱ եւ Էկոնոմիկայի նախարարների տեղակալները: Ողջունելով հյուրերին` Հակոբ Արշակյանը կարեւորել է ՀՀ հանրային շարժական բջջային կապի օպերատորների անխափան գործունեությունն ու հանրապետության տարածքում կապի որակը եւ հասանելիությունը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է վերջիններիս հետ արդյունավետ համագործակցությունը, խոսել իրականացված աշխատանքների մասին, նախանշել քայլերը, որոնք ուղղված կլինեն մեր երկրում տնտեսության կարիքներին համահունչ կապի ոլորտի զարգացմանը: Տեղի է ունեցել արդյունավետ քննարկում` կապի ենթակառուցվածքների տեղադրման, բազային կայանների կառուցման թույլտվությունների, ինչպես նաեւ համայնքային նշանակության ենթակառուցվածքների, մասնավորապես` հենասյուների օգտա

գործման համար սահմանված վճարների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ հսկայածավալ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում մալուխների վնասման եւ տեղափոխման խնդիրներին: Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին` քննարկմանը մասնակցելու եւ գործադրած ջանքերի համար: Նա կարեւորել է օրենսդիր, գործադիր եւ մասնավոր ոլորտների արդյունավետ համագործակցությունը բարձրաձայնված խնդիրների հասցեագրման նպատակով: ԱԺ փոխնախագահի խոսքով կապի հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի եւ տնտեսության զարգացման համար:



ԼՐԱՀՈՍ

Սպորտ