ԱՀԾ. Թուրքիա–Ադրբեջան կապուղիները՝ տնտեսական խթան տարածաշրջանի համար .banks.am
Տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակումը եւ, մասնավորապես, Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր վերաբացումը, «TRIPP ուղի» ծրագրի իրագործումը եւ հարեւանների հետ երկկողմ կապակցվածության հնարավոր նախաձեռնությունները կառաջացնեն տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ: նշվում է, որ շուկաների դիվերսիֆիկացումը, տարածաշրջանային առեւտրի ընդլայնումը կարող է համաչափ զարգացման հնարավորություններ ստեղծել արեւմուտքում՝ Հայաստան-Թուրքիա եւ արեւելքում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջանների բնակչության
համար։«Մեծ է հավանականությունը, որ մեր տարածաշրջանում թե տնտեսական, թե ենթակառուցվածքային ծրագրերի դրական դինամիկան կպահպանվի 2026 թվականին։ Կարծում ենք, որ մեր տարածաշրջանի տնտեսական, ենթակառուցվածքային, առեւտրային նոր նախաձեռնությունները 2026 թվականին շարունակաբար լինելու են տարածաշրջանում վնասակար շահեր հետապնդող տարբեր դերակատարների թիրախում, որը կարող է արտացոլվել թե ֆիզիկական սահմանափակումներով, թե տեղեկատվական ազդեցության օպերացիան
երով, թե վնասարար այլ գործողությունների դրսեւորումներով»,- ասվում է ԱՀԾ հրապարակած տարեկան զեկույցում: