Երևանի քրեական ոստիկաններն հայտնաբերել են մեթամֆետամին և մարիխուանա
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տվյալն իրացրին նոյեմբերի 26-ին: Ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց 40 ամյա մի տղամարդ, որի վարած ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց զիպ փականով պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղած մեթամֆետամինի նմանվող զանգվածը կշռում էր 201 գրամ։Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հաջորդ օրը տղամարդու բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին 575 գրամ մեթամֆետամինի և հինգ փաթեթով, ընդ
հանուր ավելի քան ութ գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ։Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: