Միջոցառումներ՝ նվիրված մեծանուն արձակագրի՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին

Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը: «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված մեծանուն արձակագրի հոբելյանին: Փետրվարի 11-ին՝ ժամը 14։00-ին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում կներկայացվի «Ինքնանկարի փորձ» խորագրով ցուցադրությունը: Փետրվարի 11-ին՝ ժամը 19։30-ին, տեղի կունենա արտապատկերում արհեստական բանականությամբ՝ Հրանտ Մաթևոսյանի տան պատշգամբից (Պուշկինի փ․, ժուռնալիստների միության շենք): Արհեստական բանականությամբ ստեղծված արտապատկերման միջոցով Մաթևոսյանի պատշգամբից հանրությանը «ներկայան

ալու է» ինքը՝ հանճարեղ գրողը, ասելու՝ «Ես տեր եմ իմ ժամանակին», որին հաջորդելու են մաթևոսյանական ընթերցումներ։ Փետրվարի 12-ին՝ ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի Հրանտ Մաթևոսյանի հիշատակին: Հաջորդիվ տեղի կունենա մաթևոսյանական «Ես տեր եմ իմ ժամանակին» տեքստի ընթերցում։ Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Կինոյի տանը տեղի կունենա «Տերը» մուլտիմեդիա ցուցահանդեսի բացումը: