Սարդարապատ գյուղի բնակչի ավտոտնակում Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սարդարապատ գյուղի 51-ամյա բնակիչը տանը թմրամիջոց է պահում:Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 51-ամյա սարդարապատցու ավտոտնակում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող՝ ընդհանուր 6,43 գրամ զանգվածով փաթեթներ: Պարզվել է նաև, որ նա թմրամիջոցը պատրաստել էր տնամերձ հողամասում աճեցրած կանեփից:51-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մ

եղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն

Սպորտ