Զգուշացում՝ զեղծարարները ներկայանում են ԿԲ անունից եւ գումարներ կորզում .banks.am
ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից եւ կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ Կենտրոնական բանկը հայտնում է, որ երբեւէ նման հայտարարություններ եւ զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում եւ չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում: «Եթե զանգահարում են կամ որեւէ այլ եղանակով կապ են հաստատում եւ ներկայանում Կենտրոնական բանկի ան
ունից եւ խնդրում կամ որեւէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից եւ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որեւէ գործողություն, որեւէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ եւ անմիջապես կապ հաստատել Ձեզ սպասարկող բանկի հետ»,-
ասվում է ԿԲ հաղորդագրությունում: