Հայտնի է՝ որտեղ է ցանկանում շարունակել կարիերան Պոգբան .armsport.am

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր է տեղափոխվել «Մարսել»։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն ակնկալում է մոտ ժամանակներս պայմանագիր կնքել ֆրանսիական ակումբի հետ, որպեսզի 2025 թվականի մարտին դոպինգի համար որակազրկման ժամկետը լրանալուց հետո հանդես գա Լիգա 1-ի ակումբի առաջին թիմում։ Ավելի վաղ «Յուվենտուսը» հայտարարել էր իր կիսապաշտպանի հետ աշխատանքային պայմանագիրը խզելու մասին։

Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան որակազրկվել էր 4 տարով արգելված նյութ ընդունելու համար, սակայն Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) որակազրկման ժամկետը կրճատել է մինչև 18 ամիս։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ