Միշուստինը Ղըրղզստանից պահանջել է դադարեցնել ճնշումը ռուսական ընկերությունների վրա .banks.am

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Ղրղըզստանի իր գործընկեր Ադիլբեկ Կասիմալիեւի հետ հանդիպմանը պահանջել է դադարեցնել Ղրղըզստանի պետական կառույցների կողմից ռուսական ընկերությունների վրա ճնշումը եւ անհիմն պահանջները։-ը, Ալմաթիում Կասիմալիեւի հետ բանակցությունների սկզբում Միշուստինն ասել է.«Կան մի շարք խնդիրներ, որոնք մեզ լուրջ մտահոգում են։ Ղրղըզստանի պետական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից անհիմն պնդումներ եւ ոչ իրավական հայտարարություններ են արվում ազնիվ, բարեխիղճ ռուսական ընկերությունների դեմ, որոնք զարգացնում են Ղրղըզս
տանի տնտեսությունը, ստեղծում են նոր աշխատատեղեր եւ հանդիսանում են խոշոր հարկատուներ»:Նա ընդգծել է, որ «ոչ իրավական, երբեմն էլ շորթող գործողությունների փաստերը շարադրված են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական նոտայում»։«Խնդրում ենք Ղրղըզստանի ղեկավարությանը դադարեցնել վարչական ճնշումը մեր ընկերությունների նկատմամբ եւ ապահովել ռուս ներդրողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը»,- հավելել է Միշուստինը։