🎥 Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Հունվարի 29-ին Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը Կապան քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների հետ։Արթուր Խուդինյանն անդրադարձել է գրանցված արդյունքներին, բացթողումների վերացման ուղղությամբ տվել հանձնարարականներ։Քննարկվել են ծառայության
կազմակերպման ու անցկացման, կատարողական կարգապահության, քաղաքացիների հետ գրագետ հաղորդակցության և մի շարք այլ հարցեր։