Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ տարին արդյունավետ կլինի ստեղծագործական գործունեության համար: Նա առանձնակի կարևորել է համատեղ աշխատանքը՝ շեշտելով, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել կազմակերպությունների կողմից իրականացվող նախագծերին: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի կիրարկման մեխանիզմներին՝ նշելով, որ այն հընթացս լավարկվում է: Միևնույն ժամանակ, Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ֆինանսավորման նոր մոդելին անցնելու չափորոշիչները, ինչպես նաև անդրադարձել նախարարության կողմից կազմակերպություններին ներկայացվող ոչ ֆինանսական ցուցանիշների հստակեցման և չափելիության խնդրին։ Նախարարը գոհունակությամբ նշել է, որ, ի թիվս Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական և Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնների, մշակութային հաստատություններից ֆինանսավորման նոր մոդելին է միացել նաև Երևանի պետական կամերային թատրոնը և հույս հայտնել, որ թատերահամերգային մյուս կազմակերպությունները ևս ժամանակի ընթացքում կանցնեն ֆինանսավորման նոր մոդելի գործարկմանը, որը մշակութային կազմա

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թատերահամերգային կազմակ...

կերպությունների գործունեությունը բարելավելու գործուն հնարավորություն է։ «Հնարավոր է, որ թատերահամերգային կազմակերպությունների կառավարման ոլորտում առկա են տարիների ընթացքում կուտակված հարցեր: Այս հարցերին պետք է անդրադառնանք համատեղ՝ գտնելով և գործարկելով առավել արդյունավետ մեխանիզմներ»,- ասել է նախարարը։ Ի թիվս մի շարք այլ հարցերի՝ հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև մշակութային կրթության արդյունավետ կազմակերպմանը՝ կարևորելով «Արվեստի կառավարում» մասնագիտությամբ ուսանողների ներգրավումը կազմակերպությունների աշխատանքներում, որը կնպաստի նաև կրթական համակարգի գործունեության բարելավմանը։ Խոսվել է նաև կազմակերպությունների աշխատանքային գործունեության պլանավորման, դրամաշնորհային ծրագրերի քաղաքականության, դահլիճների վարձակալության, հյուրախաղային գործունեության և այլնի մասին։ «Մեծ ուշադրություն ենք դարձնում թատերահամերգային կազմակերպությունների ծրագրերի հանրայնացմանը, կրթամշակութային ծրագրերի իրականացմանը։ Մեզ համար առանձնակի կարևոր ուղղություն է մշակույթի ապակենտրոնացումը։ Կարևորում ենք, որ թատերահամերգային կազմակերպություններն առավել շատ հանդես գան մարզերում, իսկ մարզային մշակութային կազմակերպություններն էլ՝ մայրաքաղաքում»,- ամփոփելով հանդիպումը՝ նշել է Ժաննա Անդրեասյանը։ Թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը քննարկվել են նաև պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը, ինքնազբաղ արվեստագետների ներգրավմանը և ոլորտին վերաբերող մի շարք այլ առանցքային և ընթացիկ հարցեր։

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թատերահամերգային կազմակ...



ԼՐԱՀՈՍ