ՉԼ․ Ամենաարդյունավետ և ամենահուսալի պաշտպանություն ունեցող թիմերը .armsport.am

Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի Լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները։ Լիգայի փուլի ամենաարդյունավետ թիմը «Բարսելոնան» է, որը խփել է 28 գոլ։ Կատալոնացիներին հաջորդում են «Բորուսիան»՝ 22 գոլ, «Ատլետիկոն», «Ռեալը», «Ատալանտան» և «Բավարիան»՝ 20-ական գոլ։

Իսկ ահա ամենաքիչ գոլերը խփել են «Յանգ Բոյսի» ֆուտբոլիստները՝ ընդամենը 3 գոլ։ Իսկ ահա ամենահուսալի պաշտպանությունն ունի «Ինտերը»․ միլանյան թիմը 8 հանդիպումներում ընդամենը 1 գոլ է բաց թողել։ Հաջորդը «Արսենալն» է՝ 3 բաց թողնված գնդակ, իսկ երրորդը՝ «Լիվերպուլը» (5):

Լիգայի փուլում միայն 5 թիմ է, որն ընդամենը մեկ պարտություն է կրել՝ «Արսենալը», «Լիվերպուլը», «Ինտերը», «Բարսելոնան» և «Ատալանտան»։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ

Զբոսաշրջություն