«Տնտեսության կառուցվածքում կլինեն ֆունդամենտալ փոփոխություններ» .banks.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ երկրի տնտեսության կառուցվածքում առաջիկայում տեղի կունենան ֆունդամենտալ փոփոխություններ:«Հայաստանը քայլ-քայլ շրջափակումը հաղթահարում է: Արդեն երկու օր է, որ Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:Անդրադառնալով գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ցուցանիշներին՝ Փաշինյանը նշել է, որ այսօրվա դրությամբ արձանագրվել է արտահանման 13.8% աճ նախորդ տարվա դրությամբ.«Ծիրանի դեպքում արձանագրվել է 25.5% աճ, սալորի դեպքում՝ 61.1% աճ, դեղձի դեպքում՝ 87.1% աճ, կեռասի դեպքում՝ 123% աճ, տանձի դեպ

քում՝ 245% աճ, լոլիկի դեպքում՝ 12% աճ, պղպեղի դեպքում՝ 62% աճ, կաղամբի դեպքում՝ 843% աճ, սմբուկի դեպքում՝ 72% աճ, հատով ծաղիկի դեպքում՝ 6.4% աճ, տոննայով՝ 116% աճ»: Նրա խոսքով՝ նման ցուցանիշը կապված է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմամբ:   



ԼՐԱՀՈՍ